ԳՅՈՒՄՐՈՒ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի փողոց
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
1 2
Անդրեյ Մայլ «Ժամանակ»

Ինքնատիպ, շատ հետաքրքիր թատերական ներկայացում էր: Մտահաղացումը ուսուցչուհի Ա.Սարգսյանինն էր: Խոհափիլիսոփայական ստեղծագործություն, որը յուրովի մեկնաբանեցին  աշակերտները: Ներկայացումը կյանքի, բարոյական արժեքների, լավի, վատի, ճիշտ ապրելու մասին էր: Դահլիճում  խորհրդավորություն էր տիրում, բեմը շատ հետաքրքրիր ու ճաշակով էր զարդարված: Աշակերտները օտար հեղինակի ստեղծագործությունը մատուցեցին շատ գրագետ ձևով: Թվում էր թե բեմում բազմափորձ դերասաններ են, ովքեր անկաշկանդ հերթական ներկայացումն են ցուցադրում հանդիսատեսին:

1
1
1
 
«Խոնարհ հերոսներ»
Միջոցառումը կազմակերպել էր IV «Ա» դասարանի դասղեկ Ժ. Ստեփանյանը: Հրավիրված էին ազատամրտի վետերաններ, զինվորականներ: Աշակերտները կարողացան հուզել դահլիճը իրենց երգերով, ասմունքով: Հնչեցին հայրենասիրական երգեր, մեծարեցին քառօրյա պատերազմում զոհված հայորդիներին: Շատ հուզիչ ու տպավորիչ էր «Զինվորի վերադարձը» փոքրիկ բեմականացումը: Ազատամարտի վետերանները իրենց շնորհակալությունը հայտնեցին դասղեկին և աշակերտներին:
1
1
1
 
«Ծառատունկ»
Անսահման  էր երեխաների ոգևորությունը, որովհետև գիտակցում են, որ օգտակար գործ են կատարում: Աշակերտներին օգնեցին ուսուցիչները և տեխաշխատողները, մաքրեցին դպրոցի տարածքը, փխրեցրին  հողը, էտեցին  վարդի տունկերը: Դպրոցի ողջ տարածքում կատարեցին ծառատնկման աշխատանքներ:
1
1
1
 
«Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան»
Միջոցառմանը մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներ:Դահլիճը ուներ ինքնատիպ և խորհրդավոր տեսք: Հնչեցին Ա. Մեսչանի. Մ. Ահարոնյանի, Ինգա և Անուշ Արշակյանների, Ներսիկ Իսպիրյանի երգերը: Աշակերտները ներկայացրեցին փոքր բեմականացումներ: Երեկոյան դպրոցի բակում մոմերով «100» գրեցին  և մինչև կեսգիշեր հնչեց Կոմիտասյան երաժշտություն:
1
1
1
1 2
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Եղիշե Չարենցի փողոց
Հեռախոս + 374 312 38967

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 41 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 41 հիմնական դպրոց © 2016-2018