ԳՅՈՒՄՐՈՒ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի փողոց
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի շինարարությունը  սկսվել է 1989 թվականին և դպրոցի շինարար-տնօրեն է  նշանակվել Ռուդիկ Հայրապետյանը, ով 1991թվականից մինչև 2003 թվականի դեկտեմբերի 17-ը եղել է   թիվ 41 դպրոցի տնօրեն:  Նշենք, որ Հայաստանում  առաջին  կրթարանն  էր, որը անվանվել էր կաթողիկոսի անունով: Դպրոցի շինարարությունը իրականցրել է Դաղստանի շինարարական կազմակերպությունը (ղեկավար Խամիդով): Վեհափառ կաթողիկոս  Վազգեն I-ը  իր աջակցությունն է ցուցաբերել դպրոցի շինարարության  հարցում: Շինարարության   աշխատանքներին օգնել են նաև արգենտինահայ  և ուրուգվահայ հավատացյալներ: Կրթարանը իր ուսումնական տարին սկսել է 1991-1992 ուս.տարում: Այդ տարի դպրոցում սովորել է 745 աշակերտ: Հետագա տարիներին աշակերտների թիվը հասավ 1300-ի /միայն 7 առաջին դասարան/: Յուրաքանչյուր ուս.տարվա շրջանավարտների 45%-ը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դպրոցի սաները մշտապես  մասնակցել են տարբեր առարկայական օլիմպիադաների և արժանացել են  մրցանակների: Դպրոցը մեծ հաջողություններ ունի կրթական և սպորտի ոլորտներում:

Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրեններ
Հայրապետյան Ռուդիկ 1991-2003թթ
Ավետիսյան Արտակ 2003-2008թթ
Աթոյան Անահիտ 2008թ.- մինչ այսօր

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Եղիշե Չարենցի փողոց
Հեռախոս + 374 312 38967

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 41 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 41 հիմնական դպրոց © 2016-2018