ԳՅՈՒՄՐՈՒ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի փողոց
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
Անահիտ Աթոյան
թիվ 41 դպրոցի տնօրեն
Ծնվել է 1956թ. –ին Լենինականում/այժմ Գյումրի/; 1963թ. Ընդունվել և 1973 թ.-ին ավարտել  է  Լենինականի Հ.Կարախանյանի անվան  № 30 միջնակարգ դպրոցը:  1977-1983 թթ սովորել և ավարտել է  ԵրՊԻ Լենինականի  մասնաճյուղի ՙ «Ճշգրիտ մեխանիկայի սարքեր» բաժինը ՝ ստանալով ինժեներ մեխանիկի  որակավորում: 1985-1991թթ աշխատել է Գյումրու  թիվ 1 դպրոցում որպես մաթեմատիկայի  ուսուցիչ և հանրօգուտ աշխատանքի կազմակերպիչ: Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1991թ. ընդունվել և 1994թ.-ին ավարտել է  Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը՝ ստանալով մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում: 1991թ.-ից տեղափոխվել է աշխատանքի Գյումրու  Խրիմյան Հայրիկի անվան  թիվ 41 միջնակարգ դպրոց և  մինչև 2008 թթ աշխատել է   որպես մաթեմատիկայի ուսուցիչ:  2003թ. ավարտել է   «Կրեդո-Աուդիտ» ՓԲԸ հաշվապահական մասնագիտացված կենտրոնի   «Հաշվապահական  հաշվառման ստանդարտների» դասընթացը:  2004թ  Գյումրի քաղաքի "ՍիրիուսՊլյուս" համակարգչային կենտրոնում  ձեռք է բերել  մասնագիտական գիտելիքներ / համակարգչային մի շարք ծրագրեր/:   2008թ-ից սկսած  մինչև օրս աշխատում է  «Գյումրու № 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես  տնօրեն:
ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
Ժողովրդի մեծությունը  չի չափվում նրա թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով: Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումև նրա բարոյական մակարդակը: <<Գյումրու N 41 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը կրում է գաղափարի և ազատության ջահակիր Խրիմյան Հայրիկի անունը: <<Կրթության և զարգացման եռանդը, որ երևում է Հայաստանի մեջ, հայերը պարտական են մեծ մասամբ եռանդուն առաքյալ, հայրենասեր և քաջ գրող Մկրտիչ Խրիմյանին>>, - ասել է Ֆալկետտին: Դպրոցի վաստակաշատ մանկավարժները աշխատում են հավատարիմ մնալ Խրիմյան Հայրիկի գործին ու անվանը, դաստիարակել ոչ միայն բանիմաց ու գրագետ, այլ նաև հայրենասեր ու հայրենապաշտ սերունդ : Դպրոցում առկա են բոլոր պայմաննները աշակերտների ուսման ու դաստիարակության համար: Բանիմաց մանկավարժ ների շնորհիվ արդյունավետ ու դյուրին է դառնում աշխատանքը: Մեր մանկավարժները երեխաներին դաստիարակում են այնպես, որ նրանց մեջ զուգակցվեն բարոյական անաղարտությունը, հոգեկան հարստությունը, ֆիզիկական կատարելու թյունը: Խրիմյան Հայրիկի անվան կրթօջախն ավարտած ու տարբեր ավագ դպրոցներում և վարժարաններում իրենց ուսումը շարունակող աշակերտները փայլել ու փայլում են տարբեր օլիմպիադաներում ու հանրապետական մրցույթներում: Քանզի լավ ուսուցիչներն են ստեղծում լավ աշակերտներ: Արգասավոր տարեգրություն ունեցող կրթօջախի ամենաբարձր պարգևը աշակերտների, ուսուցիչների սերն ու գնահատանքն է: 26 տարվա բարձունքին հասած` մենք այսուհետ էլ իրականացնելու ենք մոտակա ու հեռավոր  ստեղծագործական ծրագրեր և աշխատանքային եռանդով, սիրով ու նվիրվածությամբ շարունա կելու ենք  մեր ճանապարհը դեպի նորանոր ձեռքբերումներ: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Եղիշե Չարենցի փողոց
Հեռախոս + 374 312 38967

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 41 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 41 հիմնական դպրոց © 2016-2018