ԳՅՈՒՄՐՈՒ N 41 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի փողոց
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների ու պետությունների կենցաղն ու ճակատագիրը: Դպրոցը արվեստանոց է, որտեղ ձևավորվում է  աճող սերնդի միտքը: Հարկավոր է  այն ամուր պահել, եթե չենք ցանկանում ձեռքից բաց թողնել  ապագան: <<Գյումրու N 41 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի նպատակը սովորողների մեջ հայրենասիրություն, աշխատասիրություն, արժանապատվություն, մարդասիրություն դաստիարակելն է, նրանց հոգիներում բարության և խիզախումի սերմեր ցանելը: Մենք հոգում ենք աշակերտների դաստիարակության և ուսման մասին, որպեսզի լավը դառնա շատ ավելի լավ, իսկ վատը փոխվի ու դառնա լավ: Մենք սովորեցնում ենք ջանասիրությամբ ուսումնասիրել ու անել լավ բան, ավելի ջանասիրությամբ` ավելի լավ բան և ամենաջանասիրությամբ` լավագույնը: Խրիմյան Հայրիկի անունը կրող կրթօջախը շարունակում է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները` առաջնորդվելով Ֆ.Բեկոնի <<Գիտելիքը ուժ է, ուժը` գիտելիք>> կարգախոսով:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Խոնարհ հերոսներ»
 
«Սիրում ենք քեզ Հայ զինվոր»
Միջոցառումը կազմակերպել էր IV «Ա» դասարանի դասղեկ Ժ. Ստեփանյանը: Հրավիրված էին ազատամրտի վետերաններ, զինվորականներ: Աշակերտները
 
կարողացան հուզել դահլիճը իրենց երգերով, ասմունքով: Հնչեցին հայրենասիրական երգեր, մեծարեցին քառօրյա պա տերազմում զոհված հայորդիներին: Շատ հուզիչ ու տպա վորիչ էր «Զինվորի վերադարձը» փոքրիկ բեմականացումը:
Ապրիլյան պատերազմի օրերին դպրոցի աշակերտները մի մարդու նման որոշեցին հագուստ ու սնունդ ուղարկել սահմանին կանգնած մեր զինվորներին: Նրանց օգնեցին դասղեկները և ծնողները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Եղիշե Չարենցի փողոց
Հեռախոս + 374 312 38967

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 41 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 41 հիմնական դպրոց © 2016